Կանադայում անցկացվել է մազերի սառեցման մրցույթ
Աշխարհ
Կանադայում կայացել է Մազերի սառեցման միջազգային առաջնություն, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Calgary Sun-ին:
Մրցույթը տեղի է ունեցել Takhini Hot Springs ջերմուկների առողջարանում, որը գտնվում է Կանադայի Յուկոնի նահանգի Ուայթհորս մայրաքաղաքում՝ Ցելսիուսի մինուս 30 աստիճան ջերմաստիճանի պայմաններում: Մրցումների հաղթող է ճանաչվել Կանադայի Քվեբեկի նահանգի թիմը:
Մրցումների կանոններով, որպեզի մազերը սառցակալեին, մասնակիցները պետք է սուզվեին տաք աղբյուրի ջրերը, որի ջերմաստիճանը կազմում էր Ցելսիուսի շուրջ 40 աստիճան: Արդյունքում, երբ նրանք դուրս էին գալիս ջրից, ջերմաստիճանների տարբերության պատճառով նրանց մազերը արագորեն սառցակալում էին:
Նշվում է, որ առաջնությունն Ուայթհորսում տեղի է ունեցել տակավին փետրվարի 9-ին, սակայն հաղթողների անունները հայտնի են դարձել միայն այժմ: Առավել ինքնատիպ սանրվածքների համար նրանք որպես մրցանակ ստացել են 150 դոլար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ