Իրանի ԱԳ նախարարը չի բացառել միջուկային ծրագրի ժամանակավոր սառեցումը
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը կարող է համաձայնել միջուկային ծրագիրը ժամանակավոր սառեցնելուն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ամեն ինչ կախված կլինի ձևակերպումներից»,- ասել է նա CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով ծրագրի տասնամյա սառեցման պահանջի վերաբերյալ հարցին, որն առաջադրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Նախարարը նշել է, որ «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիան) ներկայացուցիչների հետ բանակցություններում պայմանավորվածության հասնելու դպեքում Թեհրանը «պատրաստ է որոշ ժամանակով համաձայնել սահմանափակումների»:
Դիվանագետը հրաժարվել է «ուղիղ եթերում» ներկայացնել այդ խնդրի նկատմամբ Իրանի դիրքորոշման մանրամասները:
Ավելի վաղ Զարիֆը իրանական ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թեհրանը «երբեք չի համաձայնի չափազանց մեծ ու անտրամանաբանական պահանջներին»:
Ինչպես մարտի 5-ի երեկոյան հաղորդել է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայությունը, միջազգային միջնորդների «վեցյակը» և Իրանը կշարունակեն աշխատանքն իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում պահպանվող խնդիրների վրա և վերստին կհանդիպեն մոտ ժամանակներս:
«Ձեռք է բերվել որոշակի առաջընթաց և առկա հարցերից մի քանիսի շուրջ ավելի լավ ըմբռնում»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ, որը տարածվել է Բրյուսելում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ