Իտալիայում 200 զբոսաշրջիկ արգելափակվել է կոտրված ճոպանուղում
Աշխարհ
Իտալիայում լեռնային փրկարար ծառայություններն անցկացրել են 200 զբոսաշրջիկներին փրկելու գործողություն, որոնք արգելափակվել են կոտրված ճոպանուղում: Այս մասին հայտնել է telegraf.com.ua-ն:
Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի հյուսիսային Վալ Գարդենա առողջարանում:
Ճոպանուղին անջատվել է, երբ ուժեղ քամու հետևանքով ծառն ընկել է էլեկտրահաղորդման գծերի վրա:
Փրկարարական աշխատանքն իրականացվել է մինչև 130 կմ/ժ արագությամբ քամու պայմաններում: Փրկարարները խցիկներին են հասել ուղղաթիռներով: Այնուհետ նրանք ֆունիկուլյորի ուղևորներին հասցրել են գետնին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ