Պուտինը կարգադրել է ստորագրել Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև պայմանագիրը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստորագրել Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև դաշինքի և ինտեգրման շուրջ պայմանագիրը, գրել է Газета.Ru-ն:
Այդ մասին ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնական վեբ պորտալում:
Ինչպես նշվում է, արտաքին գործերի նախարարությանը`հարավօսիական կողմի հետ բանակցություններում թույլատրվում է կառավարության կողմից հավանության արժանացած համաձայնագրի նախագծում փոփոխություններ կատարել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի կառավարությունը նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանն է ներկայացրել Հարավային Օսիայի հետ դաշինքի և ինտեգրման շուրջ հրամանագիրը: Պայմանագիրը կնքվում է 25 տարի ժամկետով`երկարացման հնարավորությամբ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ