Հայաստանի շուրջ մեծ խաղ․ Ալիևի հետ բանակցություններ, Մոսկվայի ճնշում ու Եվրոպայի խոստումներ (տեսանյութ) ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ Պենտագոնի ղեկավարի հետ միջադեպից հետո Հեգսեթը պարգևատրել է իրեն կշտամբած զինվորին Անհարմար պահ Դուբլինում․ Իսլանդիայի վարչապետը խուսափել է Մակրոնի գրկախառնությունից Թոքաբորբի թիրախային խմբում են երեխաները, տարեցները և իմունային համակարգի խնդիր ունեցող անձինք Նոյեմբերի 12-ը թոքաբորբի միջազգային օրն է, և այն իրազեկման օր է բնակչության շրջանում. Քնարիկ Սարգսյան Ամեն ինչ սկսվել է լուսային ազդանշան տալուց. մանրամասներ՝ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ միջադեպից Քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի Լիտվան աջակցում է Ադրբեջանի՝ ԵՄ հետ վիզաների ազատականացմանը Ծանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ շենքից փախել է Պուտին, Իրան, ԱՄՆ․ կուլիսային զարգացում, Փաշինյան-Ալիև հանդիպում․ բանակցությունները շարունակվում են (տեսանյութ) Ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոց 

Ադրբեջանական մամուլը հայտնում է բանակում կորստի մասին

Աշխարհ

Թեև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է հանրությունից համառորեն թաքցնել և հերքել մարտի 6-ի գիշերը ԼՂՀ զինված ուժերի հակադիվերսիոն գործողությունների ժամանակ առնվազն 7 ադրբեջանցի զինծառայողների կորուստը, այդուհանդերձ, ադրբեջանական մամուլում, սկսել են տեղեկություններ տարածվել ադրբեջանական բանակի կրած կորուստների մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի կայքը հայտնել է, որ Մռավում տեղակայված զորամասերից մեկում Սումգայիթից զինծառայության կանչված զինծառայող Անար Գյունաշ օղլու Բայրամովը սպանվել է' գնդակահարվելով զինվոր ընկերոջ կողմից: Այս մասին կայքին հայտնել են սպանված զինծառայողի հարազատները: Նրանք նշել են, որ Ա. Բայրամովը բարձրագույն կրթություն ուներ և պետք է բանակից զորացրվել առաջիկա հունիսին:

Կայքը նաև հայտնել է, որ իրենց չի հաջողվել փաստի առնչությամբ որևէ տեղեկություն ստանալ Ադրբեջանի ՊՆ-ից:

«Արմենպրես»-ի սեփական աղբյուրներից այսօր հայտնի է դարձել անցած շաբաթվա ընթացքում ոչնչացված առնվազն երեք ադրբեջանցի զինծառայողի անուն' Զամին Ամինով, Ալեքպեր Աբասով և լեյտենանտ Շալալ Հասանով:

ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը հայտնել է, որ մարտի 1-ից մինչև 7-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից 60 և 82 մմ ականանետերից, ՀԱՆ-17, ՌՊԳ-7 նռանականետերից, ԶԿ-23-2 զինատեսակներից հայ դիրքապահների վրա կատարված հարձակումները վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության' շարքից հանելով հակառակորդի առնվազն 3 զինվոր և ԶԿ-23-2 զինատեսակը:

Նույն ժամանակամիջոցում ԼՂՀ զինված ուժերի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում, որի արդյունքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող:

Վերոնշյալ գործողությունների ժամանակ հայկական կողմը կորոսւտներ չի ունեցել: ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացնում են առաջադրված մարտական խնդիրը' անհրաժեշտության դեպքում դիմելով կանխարգելիչ գործողությունների

Ադրբեջանը մշտապես հերքում է առաջնագծում իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները: Որպես կանոն, այդ կորուստները ադրբեջանական կողմը միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, անվտանգության կանոնների խախտման, ինքնասպանության, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:

Թեև Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազն 43 զինծառայող և 28-ից ավելի վիրավոր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի շուրջ մեծ խաղ․ Ալիևի հետ բանակցություններ, Մոսկվայի ճնշում ու Եվրոպայի խոստումներ (տեսանյութ) ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ Իրանի զինված ուժերը խոցել են ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքՊենտագոնի ղեկավարի հետ միջադեպից հետո Հեգսեթը պարգևատրել է իրեն կշտամբած զինվորինԱնհարմար պահ Դուբլինում․ Իսլանդիայի վարչապետը խուսափել է Մակրոնի գրկախառնությունից Թոքաբորբի թիրախային խմբում են երեխաները, տարեցները և իմունային համակարգի խնդիր ունեցող անձինք Նոյեմբերի 12-ը թոքաբորբի միջազգային օրն է, և այն իրազեկման օր է բնակչության շրջանում. Քնարիկ ՍարգսյանՖոն դեր Լայենը հրաժարվել է պատասխանել Ուկրաինայի վերաբերյալ հարցերին ԵՄ գագաթնաժողովումԱմեն ինչ սկսվել է լուսային ազդանշան տալուց. մանրամասներ՝ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ միջադեպից Քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողիԼիտվան աջակցում է Ադրբեջանի՝ ԵՄ հետ վիզաների ազատականացմանըԾանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ շենքից փախել էՊուտին, Իրան, ԱՄՆ․ կուլիսային զարգացում, Փաշինյան-Ալիև հանդիպում․ բանակցությունները շարունակվում են (տեսանյութ)Ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոցMicrosoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը Թոքաբորբը տարեկան մոտ 2,5 միլիոն մարդու կյանք է խլում, որոնցից 600 հազարը երեխաներ են. ՕհանյանՀարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել Խորհրդավոր պայթյուն մոսկվայում․ պայթել է ազարովի նախկին մամուլի քարտուղարի ավտոմեքենան․ ո՞վ էր թիրախըԷդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալուՈւկրաինայի խաղաղության բանակցություններից ԵՄ ներկայացուցիչների բացակայությունը արտացոլում է ԵՄ-ի անհասունությունը․ ՊապուաշվիլիՄեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձովՊայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավըՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակՀայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետՉեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանինԹրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականությունՔուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունըԿիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել էՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուՎոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկումԶելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռոստովի մարզը ենթարկվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարքի հարձակման․ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել Կիտրոնի պես դեղին. ԱՄՆ-ում հազվագյուտ գենետիկ մուտացիայով շերեփաձուկ են բռնել Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»
Ամենադիտված