ԵՄ-ն աշխատում է Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային օգնություն տրամադրելու փաթեթի ուղղությամբ
Աշխարհ
ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ մասնակիցները քննարկել են «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որը պետք է տեղի ունենա մայիսին Ռիգայում, ինչպես նաև կքննարկվեն Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրներին օգնություն տրամադրելու ուղիները: Այդ մասին Ռիգայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը` փոխանցում է apostrophe.com.ua-ն:
ԵՄ-ի ինչպես արևելյան, այնպես էլ հարավային հարևանների բարեփոխումների համար նոր գաղափարներ են անհրաժեշտ:
Այդ ամենը պետք է արտացոլվի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի հետագա հռչակագրի մեջ:
«Մենք համարում ենք, որ մնացած 2,5 ամիսը կարող ենք աշխատել առաջին հերթին այն երեք երկրներին օգնության տրամադրման փաթեթի ուղղությամբ, որոնք ստորագրել են Ասոցացման համաձայնագիրը՝ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան»,- ասել է Ռինկևիչը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել