Պան Գի Մունը կոչ է արել վերջ տալ կանանց նկատմամբ խտրականությանը
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համաշխարհային հանրությանը կոչ է արել վերջ տալ կանանց նկատմամբ խտրականությանն ու բռնությանը: Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Աշխարհը պետք է միասնություն ցուցաբերի՝ արձագանքելով այն բանին, որ պատերազմող ծայրահեղականության կողմնակիցները որպես հարձակման թիրախ ընտրում են կանանց, աղջիկներին ու աղջնակներին: Մենք պետք է փոխենք մեր աշխարհայացքը, հատկապես տղամարդկանց, և նրանց դարձնենք փոփոխությունների ակտիվ իրականացնողների»,- գրված է հայտարարության մեջ:
Պան Գի Մունն ընդգծել է, որ ներկայումս սեռական խտրականության վերացման խնդիրն իրականացվում է դանդաղ և անհամաչափ:
Նշվում է, որ գլխավոր քարտուղարի ուղերձը նվիրված է Կանանց միջազգային օրվան:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ