Հայաստանի շուրջ մեծ խաղ․ Ալիևի հետ բանակցություններ, Մոսկվայի ճնշում ու Եվրոպայի խոստումներ (տեսանյութ) ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ Պենտագոնի ղեկավարի հետ միջադեպից հետո Հեգսեթը պարգևատրել է իրեն կշտամբած զինվորին Անհարմար պահ Դուբլինում․ Իսլանդիայի վարչապետը խուսափել է Մակրոնի գրկախառնությունից Թոքաբորբի թիրախային խմբում են երեխաները, տարեցները և իմունային համակարգի խնդիր ունեցող անձինք Նոյեմբերի 12-ը թոքաբորբի միջազգային օրն է, և այն իրազեկման օր է բնակչության շրջանում. Քնարիկ Սարգսյան Ամեն ինչ սկսվել է լուսային ազդանշան տալուց. մանրամասներ՝ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ միջադեպից Քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի Լիտվան աջակցում է Ադրբեջանի՝ ԵՄ հետ վիզաների ազատականացմանը Ծանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ շենքից փախել է Պուտին, Իրան, ԱՄՆ․ կուլիսային զարգացում, Փաշինյան-Ալիև հանդիպում․ բանակցությունները շարունակվում են (տեսանյութ) Ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոց 

Կանայք, ովքեր ղեկավարում են աշխարհը. 18 գործող կին ղեկավարները (լուսանկարներ)

Աշխարհ

Կանայք ղեկավարել են պետություններ դեռևս վաղնջական ժամանակներից, սակայն, 20-րդ դարից սկսած, նրանց թիվը սկսեց կտրուկ աճել: Կանանց միջազգային օրվա կապակցությամբ «Արմենպրես»-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում աշխարհի 18 երկրների գործող կին ղեկավարներին:

Անգելա Մերկել

2005 թվականին «Տեֆտոնական երկաթյա լեդին» հանդիսանում է Գերմանիայի առաջին կին կանցլերը: Երկու տարի անց նա դարձավ Մարգարետ Թետչերից հետո Եվրախորհրդի երկրորդ կին նախագահը: 2011թվականին «Forbes» ամսագիրը նրան ճանաչել է աշխարհի ամենաազդեցիկ կին և, հիրավի, «Եվրամիության» իսկական առաջնորդ:

 

Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշներ

Արգենտինայի նախագահ Նեստոր Կիրշների այրին նրա մահից հետո առաջադրեց իր թեկնածությունը 2007թվականի նախագահական ընտրություններում: Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները դարձավ համաժողովրդական քվեարկությամբ ընտրված ու հետագայում վերընտրված Արգենտինայի առաջին կին նախագահը։

 

Դիլմա Ռուսեֆ

Բրազիլիան որոշել է հետ չընկնել իր հարևաններից: Դիլմա Ռուսեֆը դեռևս 1970-ական թվականներից պարտիզանների շարքերում պայքարում էր ընդդեմ ռազմական դիկտատուրայի, ինչի համար ենթարկվել է տանջանքների և բանտային կալանքի: Սակայն, դա չկոտրեց Դիլմայի ոգին և նա շարունակեց պայքարը ժողովրդավար Բրազիլիայի համար: Նա երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2011թվականից:

Ատիֆետե Յախյագա

Մի շարք երկրների կողմից ճանաչված Կոսովոյի նախագահ Ատիֆետե Յախյագան Բալկանների պատմության մեջ առաջին կին նախագահն է: Մինչև 2011 թվականի ապրիլին երկրի ղեկավար ընտրվելը, նա եղել է Կոսովոյի ոստիկանության գլխավոր տնօրենի տեղակալ'գեներալ-մայորի կոչումով:

 

Խելլե Տորնինգ-Շմիտ

Խելլե Տորնինգ-Շմիտը Դանիայի պատմության մեջ առաջին կին նախագահ է ընտրվել 2011թ. հոկտեմբերին։ 2005 թվականին նա գլխավորել է Դանիայի սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը, որից հետո նրա քաղաքական կարիերան սկսեց վերելք ապրել:

Էլեն Ջոնսոն-Սերլիֆ

Աֆրիկյան մայրցամաքի առաջին կին նախագահը Լիբերիայի նախագահ է ընտրվել 2006 թվականին, վերընտրվել է 2011թվականին: 2011 թվականին Էլեն Ջոնսոն-Սերլիֆը, Լայմա Գբովինի և Տավակուլ Կարմանի հետ համատեղ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել։

Դալյա Գրիբաուսկայտե

Լիտվայի «երկաթյա լեդին» երկրի առաջին կին նախագահն է (2009 թվականի հուլիսից): Նա տիրապետում է անգլերենի, ռուսերենի, ֆրանսերենի և չեխերենի: Բացի այդ, նա ունի կարատեի սև գոտի:

Պորշիյա Սիմպսոն-Միլլեր

Պորշիյա Սիմպսոն-Միլլերն առաջին անգամ վարչապետ էր դարձել 2006 թվականին, երբ իր կուսակցությունը հաղթեց պառլամենտական ընտրություններում։ Հանդիսանալով Ջամայկայի առաջին կին վարչապետը, նա 2012 թվականի հունվարից երկրորդ անգամ է զբաղեցնում իր պաշտոնը։ 2011թվականին Time ամսագիրը նրան ներառել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանցից ցուցակի մեջ։

Շեյխ Խասինա Վազեդ

Շեյխ Խասինան անկախացած Բանգլադեշի առաջին ղեկավար «ազգի հայր» Շեյխ Մուդժիբուրա Ռախմանիի աղջիկն է: Նա իր քաղաքական գործունեությունը ծավալել է դեռևս 1960-ական թվականներին' մասնակցելով ուսանողական հանրահավաքներին և Բանգլադեշի անկախության համար մղվող պատերազմին: Այժմ նա գլխավորում է իր հոր ձախակենտրոն «Լիգա Ավամի» կուսակցությունը: Առաջին անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1996-2001թվականներին, իսկ 2008 թվականի ընտրություններում, իր կուսակցության հաղթանակից հետո, երկրորդ անգամ դարձավ վարչապետ:

 

Պակ Կին Խե

Հարավային Կորեան 18 տարի ղեկավարել է Պակ Կին Խեի հայրը' Պակ Չոն Խին: Նրա մորը սպանել էին իր հոր վրա կատարված մահափորձի ժամանակ, իսկ 5 տարի անց մարդասպանները սպանել են նաև Պակ Չոն Խինին: Սակայն այս ողբերգական իրադարձությունները չկոտրեցին այս կնոջ ուժեղ կամքը։ 2013թվականից նա ղեկավարում է տնտեսության մասշտաբներով աշխարհի 15-րդ երկիրը:

 

Տատյանա Տուրանսկայա

Մինչև չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության վարչապետ նշանակվելը (2013թվականի հուլիս), Տատյանան գլխավորել է Ռիբնիցա քաղաքի և Ռիբնիցայի շրջանի վարչակազմը, որից հետո նշանակվել է տարածաշրջանային զարգացման գծով վարչապետի տեղակալ:

 

Էռնա Սոլբերգ

Քաղաքագետ, սոցիոլոգ և դաշնակահարուհի Էռնան «Պահպանողական» կուսակցության անդամ է դարձել դեռևս վաղ տարիքից: 1989 թվականից նա նորվեգական խորհրդարանի անդամ է: 2013 թվականի սեպտեմբերին կայացած պառլամենտական ընտրություններում չորս կուսակցություններից կազմված միավորումը ստացել է ձայների մեծամասնությունը, ինչի արդյունքում հոկտեմբերի 16-ին Էռնա Սոլբերգը ստանձնեց վարչապետի պաշտոնը:

Լայմդոտա Ստրայումա

Գյուղատնտեսական ոլորտի փորձագետ և մաթեմատիկոս Լայմդոտան երկար տարիներ աշխատել է գյուղատնտեսության նախարարությունում' զբաղեցնելով գրեթե բոլոր կարևոր պաշտոնները։ 2011 թվականին նա նշանակվել է Լատվիայի գյուղատնտեսության նախարար: 2014 թվականին Լատվիայի Սեյմը հաստատեց Լայմդոտա Ստրայումային վարչապետի պաշտոնում:

 

Կատրին Սամբա-Պանզա

Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիի քաղաքապետ, մասնագիտությամբ իրավաբան Կատրինը երկրի ժամանակավոր նախագահ է ընտրվել 2014 թվականի հունվարին: Այդ պաշտոնում նա պետք է կարգ ու կանոն հաստատի պետությունում (ՀԱՀ-ում արյունալի բախումներ էին ընթանում զանազան էթնիկական խմբերի միջև) և նախապատրաստի երկիրը հերթական նախագահական ընտրություններին:

 

Մարի Լուիզ Կոլեյրո-Պրեկա

Մարի Լուիզ Կոլեյրո-Պրեկան Լեյբորիստական կուսակցության և 1998 թվականից ի վեր Մալթայի խորհրդարան անդամ է: 2014 թվականի ապրիլից նա Մալթայի երկրորդ կին նախագահն է ( Ագատա Բարբարայից հետո) և երկրի ամենաերիտասարդ ղեկավարը:

 

Եվա Կոպաչ

Լեհաստանի պատմության մեջ երկրորդ կին վարչապետ, մասնագիտությամբ մանկաբույժ Եվան վարչապետ է ընտրվել 2014թվականի սեպտեմբերին:

Սիմոնետտա Սոմմարուգա

Շվեյցարիայի նախագահի պարտականությունները կատարում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Նշենք, որ Շվեյցարիայի նախագահները ընտրվում են մեկ տարով:

 

Կոլինդա Գրաբար-Կիտարովիչ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Խորվաթիայի նախկին դեսպան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանրային դիվանագիտության հարցերով նախկին տեղակալ, հմայիչ, հոլիվուդյան ժպիտով շիկահեր, ազգայնական հայացքներով Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը տիրապետում է վեց լեզուների: Նա համարվում էր առավել խելացի ու լավ վարձատրվող ՆԱՏՕ-ի աշխատողներից մեկը: 2015 թվականի փետրվարի 19-ից Կոլինդան զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը'հանդիսանալով Խորվաթիայի պատմության մեջ առաջին կին նախագահը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի շուրջ մեծ խաղ․ Ալիևի հետ բանակցություններ, Մոսկվայի ճնշում ու Եվրոպայի խոստումներ (տեսանյութ) ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ Իրանի զինված ուժերը խոցել են ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքՊենտագոնի ղեկավարի հետ միջադեպից հետո Հեգսեթը պարգևատրել է իրեն կշտամբած զինվորինԱնհարմար պահ Դուբլինում․ Իսլանդիայի վարչապետը խուսափել է Մակրոնի գրկախառնությունից Թոքաբորբի թիրախային խմբում են երեխաները, տարեցները և իմունային համակարգի խնդիր ունեցող անձինք Նոյեմբերի 12-ը թոքաբորբի միջազգային օրն է, և այն իրազեկման օր է բնակչության շրջանում. Քնարիկ ՍարգսյանՖոն դեր Լայենը հրաժարվել է պատասխանել Ուկրաինայի վերաբերյալ հարցերին ԵՄ գագաթնաժողովումԱմեն ինչ սկսվել է լուսային ազդանշան տալուց. մանրամասներ՝ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ միջադեպից Քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողիԼիտվան աջակցում է Ադրբեջանի՝ ԵՄ հետ վիզաների ազատականացմանըԾանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ շենքից փախել էՊուտին, Իրան, ԱՄՆ․ կուլիսային զարգացում, Փաշինյան-Ալիև հանդիպում․ բանակցությունները շարունակվում են (տեսանյութ)Ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոցMicrosoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը Թոքաբորբը տարեկան մոտ 2,5 միլիոն մարդու կյանք է խլում, որոնցից 600 հազարը երեխաներ են. ՕհանյանՀարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել Խորհրդավոր պայթյուն մոսկվայում․ պայթել է ազարովի նախկին մամուլի քարտուղարի ավտոմեքենան․ ո՞վ էր թիրախըԷդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալուՈւկրաինայի խաղաղության բանակցություններից ԵՄ ներկայացուցիչների բացակայությունը արտացոլում է ԵՄ-ի անհասունությունը․ ՊապուաշվիլիՄեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձովՊայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավըՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակՀայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետՉեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանինԹրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականությունՔուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունըԿիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել էՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուՎոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկումԶելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռոստովի մարզը ենթարկվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարքի հարձակման․ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել Կիտրոնի պես դեղին. ԱՄՆ-ում հազվագյուտ գենետիկ մուտացիայով շերեփաձուկ են բռնել Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»
Ամենադիտված