Սկսվել է արևամարտկոցներով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռի առաջին շուրջերկրյա թռիչքը
Աշխարհ
Solar Impulse 2 ինքնաթիռը, որը շարժման համար օգտագործում է միայն Արեգակի էներգիան, ուղևորվել է պատմության մեջ առաջին շուրջերկրյա թռիչքի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թռիչքի կադրերն Ալ Բատին օդանավակայանից ուղիղ եթերով հեռարձակել է Sky News Arabia հեռուստաալիքը: Ինքնաթիռն արտադրել է Ֆրանսիայի Dassault Systеmes նախագծող ընկերությունը:
Solar Impulse 2 ինքնաթիռը հասարակայնությանը ներկայացվել է 2014 թվականի ապրիլին և հաջողությամբ փորձարկվել է այդ տարվա հունիսին: Դրա թևերի բացվածքը կազմում է 72 մետր, քաշը հասնում է 2,3 տոննայի: Ինքնաթիռի թևը ծածկված է 17,2,հազար արևամարտկոցներով, որոնք էներգիա են արտադրում թռչող ապարատի էլեկտրաշարժիչներին մատակարարելու համար: Ինքնաթիռի առավելագույն արագությունը ժամում 140 կիլոմետր է, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ