Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով մի քանի տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել
Աշխարհ
ԱՄՆ-ի օդուժի և իր դաշնակիցների կողմից «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին հասցրած ավիահարվածների հետևանքով Սիրիայում խաղաղ բնակիչներ են զոհվել: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Սիրիայում մարդու իրավունքների հարցով դիտորդական խորհրդում նշել են, որ ավիահարվածը հասցվել է Թել Աբյադ քաղաքից դեպի հյուսիս-արևելք, Թուրքիայի սահմանից ոչ հեռու:
Դիտորդների տվյալներով՝ ավիահարվածների հետևանքով զոհվել է 30 մարդ: Դրանց թվում կան նաև «Իսլամական պետության» գրոհայիններ, սպանվել են նաև տեղական նավթավերամշակման գործարանի մի շարք աշխատողներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ