Պան Գի Մունն ԻՊ-ի կողմից Իրաքի հուշարձանների ոչնչացումը ռազմական հանցագործություն է անվանել
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր վրդովմունքն է հայտնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների վերաբերյալ, որը գետնին է հավասարեցրել Իրաքի հյուսիսում գտնվող Խաթրա հնագույն քաղաքի ավերակները: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Գլխավոր քարտուղարը կոչ է անում միջազգային հանրությանը որքան հնարավոր է արագ վերջ տալ նման ահաբեկչական գործունեությանը, ինչպես նաև կանխել մշակութային արժեք ներկայացնող նմուշների մաքսանենգությունը»,- ասվում է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Պան Գի Մունը հիշեցրել է, որ Նայնավա նահանգում գտնվող պարթևական քաղաքի ավերակները ներառված են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:
«Գլխավոր քարտուղարը նշում է, որ մեր ընդհանուր մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումը ռազմական հանցագործություն է, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշվում է հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ