Վենեսուելայում կվերցնեն գնորդների մատնադրոշմները
Աշխարհ
Վենեսուելայի գերշուկաներում դեֆիցիտային ապրանքների պահանջարկի աժիոտաժի դեմ պայքարելու համար կտեղակայեն 20 հազար հատուկ սարքեր, որոնք կստուգեն գնորդների մատնադրոշմները: Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի խոսքով՝ այդ համակարգը կօգնի լուծել երկար հերթերի և ապրանքների դեֆիցիտի խնդիրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Անցյալ տարի Վենեսուելայի գերշուկաներում եղել են գնորդների երկար հերթեր ամենաանհրաժեշտ ապրանքների պակասության պատճառով:
Վենեսուելայի իշխանությունները տեղի ունեցածի համար մեղադրել են ընդդիմությանը և ձեռնարկատերերին, որոնք, ինչպես պնդվում էր, արհեսատականորեն ապրանքների դեֆիցիտ են ստեղծել և բարձրացրել գները:
Փետրվարին կալանավորվել են առևտրական ցանցերի մի քանի սեփականատերեր, որոնց մեղադրել են այն բանի համար, որ նրանք իբր արհեստականորեն ստեղծել են հերթեր՝ սահմանափակելով դրամարկղների աշխատանքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ