Նոր Զելանդիան ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայությանն օգնում է լրտեսել. Էդվարդ Սնոուդեն
Աշխարհ
Նոր Զելանդիայի անվտանգության կառավարական բյուրոյի գաղտնի բազան օգնում է ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայությանը՝ լրտեսություն իրականացնել Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարավում, հայտնում է Sputnik-ը:
Նման տեղեկություններ են պարունակվում Էդվարդ Սնոուդենի՝ վերջերս հրապարակված նոր փաստաթղթերում:
Բազայի ժամանակակից սարքավորումը թույլ է տալիս տիրապետել արբանյակների տեղեկությանը և գաղտնազերծել SMS-հաղորդագրությունները, էլեկտրոնային փոստն ու հեռախոսազանգերն ամբողջ Խաղաղ օվկիանոսի հարավային շրջանից:
Ստացված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է Նոր Զելանդիայի անվտանգության կառավարական բյուրոյին, որն ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության անալոգն է:
Ըստ Սնոուդենի՝ Նոր Զելանդիայի հատուկ ծառայությունը սերտորեն համագործակցում է Ազգային անվտանգության ծառայության հետ այդ բազայի շրջանակում:
Օրենքը Նոր Զելանդիայի հատուկ ծառայություններին արգելում է հետևել սեփական քաղաքացիներին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ