Եվրոպան դեռևս պատրաստ չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացմանը. Եվրախորհրդի ղեկավար
Աշխարհ
Եվրոպան դեռևս պատրաստ չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա ուժեղացմանը: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը New York Times-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ այժմ անհնար է այդ հարցով համաձայնության հասնել ԵՄ անդամ երկրների շարքում:
Տուսկը նշել է, որ Եվրոպայում որոշ քաղաքական գործիչներ դեռևս հույս ունեն, որ Ռուսաստանը կփոխի Ուկրաինայի հանդեպ իր քաղաքականությունը: Նա նշել է, որ ինքն անձամբ ավելի թերահավատորեն է տրամադրված:
Տուսկի խոսքով՝ ԵՄ գործունեության առանձնահատկությունների հետ կապված՝ կառույցը չի կարող Ռուսաստանի հարցում որոշում ընդունել այնքան արագ, որքան կցանկանար Վաշինգտոնը: «28 ժողովրդավարությունների միջև համաձայնության ձեռքբերումը շատ բարդ գործընթաց է»,- ասել է Եվրախորհրդի ղեկավարը:
Տուսկը նշել է, որ Մինսկի համաձայնագրերը չեն հանգեցրել Ուկրաինայի արևելքում հակամարտության լիարժեք կարգավորման, սակայն բարելավել են իրավիճակը:
Երկուշաբթի Տուսկը Վաշինգտոնում բանակցություններ կանցկացնի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, նրանց քննարկման թեմաների թվում կլինի նաև իրավիճակն Ուկրաինայում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ