Ֆրանսիայում կանխատեսում են եվրոպացի ջիհադիստների թվի աճ
Աշխարհ
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ մինչև տարեվերջ եվրոպացիների թիվը, որոնք միացել են Սիրիայի ու Իրաքի «Իսլամական պետության» ջիհադիստներին, կհասնի 10 հազար մարդու, հայտնում է iTele ալիքը:
Վարչապետի խոսքով՝ ներկայումս այդ երկրներում գտնվում է եվրոպական երկրների մոտ 3 հազար բնակիչ: Վալսը նշել է, որ մոտ 1,4 հազար ֆրանսիացի մտադիր է գնալ հակամարտության այդ հատվածներ, արդեն այնտեղ են, կամ արդեն տուն են վերադարձել:
«Մոտ 90 ֆրանսիացի է զոհվել զենքը ձեռքին՝ պայքարելով մեր արժեքների դեմ»,- ասել է Ֆրանսիայի վարչապետը:
Ավելի շատ ԻՊ-ին միանում են ֆրանսիացիներ ու բելգիացիներ:
Փետրվարին անձնագրեր էին վերցվել Ֆրանսիայի 6 քաղաքացուց, ավելի քան 40-ին արգելել են դուրս գալ երկրի սահմաններից այն բանից հետո, երբ իշխանությունները կասկածել են, թե նրանք ծրագրում են Սիրիա կամ Իրաք գնալ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ