ԵՄ ԱԳ նախարարները ապրիլի 20-ին կքննարկեն Դոնբասում հրադադարի խախտումները. աղբյուր
Աշխարհ
ԵՄ-ն չափազանց մտահոգված է Դոնբասում հրադադարի խախտումներով և մտադիր է բարձրացնել այս հարցը ապրիլի 20-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ընթացքում: Այս մասին հաղորդում է Եվրամիության արտաքին ծառայությունում առկա աղբյուրը` փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Երկուշաբթի մենք ևս մեկ անգամ հնարավորություն կունենանք քննարկելու այդ հարցը», - ասել է նա:
«ԵՄ-ն չափազանց մտահոգված է Դոնբասում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումներով: Մենք տեսնում ենք Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ամենօրյա հաշվետվությունները: Մենք պետք է շարունակենք պնդել Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրականացման վրա», - ընդգծել է նա:
«Խոսքը պետք է վերաբերվի նաև բոլոր տեսակի ծանր սպառազինության հետքաշմանը: Հակամարտության կողմերի վրա գործադրվող ճնշումն աճում է, սակայն զենքի դուրսբերումը դեռ ավարտված չէ», - ասել է նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ