«Բոքո հարամի» գրոհայինները հարձակվել են Կամերունի հյուսիսում գտնվող գյուղերի վրա. զոհվել է 10 մարդ
Աշխարհ
«Բոքո հարամ» արմատական խմբավորման գրոհայինները այսօր հարձակվել են Կամերունի հյուսիսում գտնվող երկու գյուղերի վրա, ինչի հետևանքով առնվազն 10 մարդ սպանվել է: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
«Բոքո հարամի» հարձակումը իրականացվել է ուրբաթ օրը վաղ առավոտյան», - ասել է Կամերունի բանակի ներկայացուցիչը: Ըստ նրա, գրոհայինները փախել են դեպքի վայրից և հատել Նիգերիայի հետ սահմանը:
ՄԱԿ-ի տվյալներով` 2014 թվականից ի վեր Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող երեք նահանգներում այդ ահաբեկչական խմբավորման հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 7.3 հազար մարդ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ