Օբաման Սաուդյան Արաբիայի թագավորի հետ քննարկել է Եմենում իրադրության զարգացումը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի հետ և քննարկել իրավիճակը Եմենում: Այդ մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ` փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Օբաման քննարկել է թագավորի հետ վերջին զարգացումները Եմենում: Զրույցի ընթացքում շոշափվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Եմենի հարցով վերջին շրջանում ընդունված բանաձևը»,- նշվում է փաստաթղթում:
Երկու երկրի ղեկավարները եկել են այն եզրակացության, որ «ընդհանուր նպատակն է ապահովել երկարատև կայունություն Եմենում, քաղաքական որոշման ընդունման հասնել բոլոր կողմերի մասնակցությամբ և ՄԱԿ-ի միջնորդությամբ»: Զրույցի ընթացքում, քաղաքական գործիչները նաև ընդգծել են «եմենցիների մարդասիրական կարիքներին արձագանքելու անհրաժեշտությունը»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից