ՅՈՒՆԵՍԿՕ-ն Կիևից ակնկալում է Օլես Բուզինի սպանության հետաքննությունը
Աշխարհ
Կրթության, գիտության և մշակույթի հարցերով Միավորված ազգերի կազմակերպությունը Կիևից ակնկալում է հայտնի լրագորղ և գրող Օլես Բուզինի սպանության լիարժեք հետաքննությունը: Այս մասին հայտարարել է միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Լրագրողները պետք է կարողանան կատարել իրենց մասնագիտական գործունեությունը անվտանգության մեջ: Հասարակությունը, ընդհանուր առմամբ, տուժում է ամեն անգամ, երբ լրագրողին փորձում են լռեցնել»,-ընդգծել է նա:
«Ուկրաինայի իշխանությունները պետք է ջանք չխնայեն այդ սպանության հանգամանքները հստակեցնելու համար», - պահանջել է Բոկովան:
Օլեգ Բուզինան սպանվել է ապրիլի 16-ին Կիևում, իր տան մոտ: Նրան կրակել են մեքենայից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ