ԻՊ-ի գրոհայինները ստանձնել են Աֆղանստանում ահաբեկչության պատասխանատվությունը
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին հայտնել է տեղական Pajhwok գործակալությունը` վյկայակոչելով տարածաշրջանում ԻՊ-ի ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 18-ին, Ջելալաբադում՝ բանկի մոտ, որտեղ քաղծառայողներն աշխատավարձ են ստանում, պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 33 մարդ, ավելի քան 100 մարդ վիրավորվել է:
Ոստիկանությունը միջադեպն ահաբեկչություն է որակել: Տարածաշրջանում գործող «Թալիբան» շարժումը հայտարարել է իր անմեղության մասին կատարված ահաբեկչական հարձակման մեջ և դատապարտել այն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ