Բուլղարիայում Թուրքիայի հյուպատոսության կցորդին անցանկալի անձ են հայտարարել
Աշխարհ
Բուլղարիան Բուրգասում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության կցորդ Ուղուր Էմիրօղլուին անցանկալի անձ է հայտարարել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է Gocus գործակալությունը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:
«Թուրք դիվանագետ Ուղուր Էմիրօղլուն հավատարմագրվել է որպես սոցիալական հարցերով կցորդ, սակայն ժամանակի մեծ մասը զբաղվել է կրոնական գործունեությամբ»,- ասվում է հոդվածում:
«Բացի այդ, թուրք դիվանագետը ճնշում է գործադրել թուրքական համայնքի քաղաքական կուսակցության վրա, ինչը հանդիսանում է Բուլղարիայի ներքին քաղաքական գործընթացներին կոպիտ միջամտություն»,- գրել է Focus-ը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում