Վախճանվել է լեգենդար օդաչու Էրիկ Բրաունը
Աշխարհ
97 տարեկան հասակում վախճանվել է բրիտանացի լեգենդար Էրիկ Բրաունը, որն իր կարիերայի ընթացքում հասցրել է թռչել 487 տիպի ինքնաթիռներով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային:
Բրաունը նաև ռեկորդակիր է տարբեր ավիակիրների տախտակամածերին կատարված վայրԷջքների քանակով: Կապիտան Բրաունը երեք անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Թագավորական նավատորմի շարքերում նա եղել է ամենատիտղոսավոր օդաչուն:
Անցյալ տարվա սկզբին լեգենդար օդաչուի բրոնզե կիսանդրին դրվել է Սոմերսեթի կոմսության Թագավորական նավատորմի օդուժի թանգարանում: Հունվարի 27-ին Էրիկ Բրաունը նշել է իր ծննդյան 97-րդ տարեդարձը, հանդիսությանը ներկա է եղել ավելի քան 100 օդաչու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը