Թրամպը վստահ է, որ ընտրություններում միայն ինքը կկարողանա կանգնեցնել Հիլարի Քլինթոնին
Աշխարհ
Միլիարդատեր Դոնալդ Թրամպը, որն առաջատարն է հանրապետականներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու մրցարշավում, փետրվարի 21-ին ենթադրել է, որ պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում դեմոկրատներից իր մրցակիցը կդառնա Հիլարի Քլինթոնը:
«Կարծում եմ, որ պայքարը կընթանա Հիլարիի և իմ միջև»,- նրա խոսքը մեջբերել է Time հանդեսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Անկեղծ ասած՝ եթե նա առաջադրվի նախագահի թեկնածու, ապա միակ բանը, որ կկարողանա նրան կանգնեցնել, իմ թեկնածությունն է»,- ասել է միլիարդատերը:
Ինչպես արդեն հաղորդվել է, Թրամպը վստահ հաղթանակ է տարել Հարավային Կարոլինայում կայացած փրայմերիզներում՝ հավաքելով ձայների գրեթե 33 տոկոսը և իր հիմնական մրցակիցներից՝ Մարկո Ռուբիոյից և Թեդ Քրուզից, առաջ անցնելով ավելի քան 10 տոկոսային կետով:
Իր հերթին Քլինթոնը հաղթանակ է տարել Նևադայում կայացած նախնական ներկուսակցական ընտրություններում: Սակայն, ինչպես նշում են դիտորդները, իր կուսակից-մրցակցի՝ Բեռնի Սանդերսի հետ նրա պայքարի ելքը դեռևս պարզ չէ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)