Վրաստանի ներկայիս իշխանությունը երկիրը մտցրել է ցեխի մեջ. Սաակաշվիլի
Աշխարհ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համաձայն չէ երկրի գործող իշխանության այն փաստարկներին, թե տնտեսական խնդիրները պայմանավորված են արտաքին գործոններով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա ասել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքում Էկա Քվեսիթաձեի «Այլ շեշտադրումներ» հեղինակային հաղորդման ժամանակ:
Սաակաշվիլին նաև անդրադարձել է Վրաստանի նոր վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին:
«Կվիրիկաշվիլին հնարավոր է իրեն վարչապետ է համարում: Նա գուցե ձեզ համար է վարչապետ: Իսկ ինձ համար նրանք բոլորն անուսում մի օլիգարխի կամակատարներն են: Ինչպես է նա հեռացրել նախկին վարչապետին. զանգահարել է նրա աշխատակազմի քարտուղարին և ասել, որ նա մինչև երեկո դիմում գրի, ինչից հետո նույնիսկ չի էլ խոսել նրա հետ: Մի՞թե նրա փոխարեն նշանակված վարչապետը վարչապետ է»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նրա իսկ խոսքով՝ Վրաստանի ներկայիս իշխանությունները երկիրը մտցրել են ցեխի մեջ: «Նրանք այնպիսի աղետ են, որից այն կողմ արդեն ոչինչ չկա: Այդպիսի ցեխի մեջ է հայտնվել Վրաստանը: Ամեն ինչ կանգ է առել»,- նշել է Սաակաշվիլին, հաղորդել է «Գրուզիա Online»-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը