Թուրքիան հայտնել է, երբ կհարձակվի Սիրիայի վրա
Աշխարհ
Թուրքիայի ԱԳ նախարարը կոալիցիոն գործընկերների հետ քննարկում է Սիրիայում ցամաքային գործողության անցկացման հարցը: Այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն:
«Սիրիայում՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ցամաքային գործողությունը ներառված չէ օրակարգում: Ցանկացած նման գործողություններ պետք է ընդգրկեն ԱՄՆ-ի գլխավորած միջազգայի կոալիցիայի բոլոր երկրները», - մեջբերում է Reuters գործակալությունը թուրք դիվանագետին:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ թագավորությունը պատրաստ է զորք ուղարկել Սիրիա, պայմանով, որ այդ գործողությունը համաձայնեցնելու է միջազգային կոալիցիայի հրամանատարությունը: Սակայն, ըստ դիվանագետների, Սիրիա զորքեր մտցնելու վերաբերյալ միասնական որոշում դեռևս չկա:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը