«Նա պետք է կառավարի ողջ Եվրոպան». «Ֆորմուլա 1»-ի սեփականատերը հիացած է Պուտինով
Աշխարհ
«Ֆորմուլա 1»-ի սեփականատեր Բերնի Էքլսթոունը հայտարարել է, որ հիանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինով: Նա հավելել է, որ իրեն դուր է գալիս՝ ինչպես է Պուտինը պաշտպանում իր դիրքորոշումը: Այդ մասին Էքլսթոունն ասել է «Daily Mail»-ի հետ զրույցում:
«Արդյոք հիանո՞ւմ եմ Պուտինով: Իհա՛րկե: Նա այն մարդն է, ով պետք է կառավարի ողջ Եվրոպան: Եվ նա գլուխ կհանի այն ամենից, ինչ այժմ կատարվում է Սիրիայում: Պուտինն անում է այն, ինչ ճիշտ և անհրաժեշտ է համարում, և պաշտպանում է իր դիրքորոշումը: Եվ դա լավ է», - նշել է Formula One Management-ի նախագահը:
Էքլսթոունը հավելել է, որ Պուտինի միջնորդությամբ հաջողվել է Ռուսաստանում «Ֆորմուլա 1»-ի անցկացման պայմանագիր կնքել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը