Ռուսաստանում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը
Աշխարհ
Ռուսաստանում փետրվարի 23-ին նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը: Այս տոնը հայտնվել է 1922 թվականին՝ որպես Կարմիր բանակի ստեղծման տարեդարձ և մինչև 1993 թվականն անվանվում էր «Խորհրդային բանակի և Ռազմածովային նավատորմի օր»:
Հայրենիքի պաշտպանի օրը հանդիսավոր միջոցառումների անկապտելի մասն է ծաղկեպսակի խոնարհումը Կրեմլի պատի մոտ Անհայտ զինվորի գերեզմանին: Ավանդաբար դրան մասնակցում է պետության ղեկավարը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Տեղական ժամանակով ժամը 21:00-ին հրետանավորները սալյուտ կտան Մոսկվայում, հերոս-քաղաքներ Պետերբուրգում, Վոլգոգրադում, Կերչում, Մուրմանսկում, Նովոռոսիյսկում, Սևաստոպոլում, Սմոլենսկում և Տուլայում, ինչպես նաև այն քաղաքներում, որտեղ գտնվում են ռազմական օկրուգների, նավատորմերի, համազորային բանակների և Կասպիական նավատորմիկի շտաբները: Մասնավորապես, Մոսկվայում երեկոյան երկինքը կզարդարեն «Սվետլանա», «Սլավա» և «Ռուբին» նոր հրավառությունները: Ընդամենը ՌԴ մայրաքաղաքում տասը րոպեում կարձակվի 10 հազար հրախաղային կրակոց:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում