Պորոշենկոն Ֆրանսիայի և ԳՖՀ-ի ԱԳ նախարարների հետ քննարկել է Դոնբասի իրադրությունը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Ժան Մարկ Էյրոյի և Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ Կիևում քննարկել է Մինսկի պայմանավորվածությունների կատարումը և Դոնբասի իրադրությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Զրուցակիցները քննարկել են Ուկրաինայի արևելքի իրադրությունը և Մինսկի պայմանավորվածությունների կատարումը,- ասված է Պորոշենկոյի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:- Ուկրաինայի նախագահն ընդգծել է օկուպացված տարածքի բոլոր տեղամասեր, այդ թվում՝ ռուս-ուկրաինական սահման ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելության դիտորդների մուտքն ապահովելու կարևորությունը: Պյոտր Պորոշենկոն կարևորել է բոլոր պատանդների ազատումը»:
Բացի այդ, զրուցակիցներն արծարծել են Դոնբասում միջազգային ներկայացուցչության տեղակայման հնարավորությունները՝ դա դիտելով «որպես Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան և ԵԱՀԿ-ի սկզբունքների հիման վրա տեղական ընտրությունների նախապատրաստման կարևոր պայման», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը