ԱՄՆ-ն և Իսրայելը հակահրթիռային պաշտպանության համատեղ վարժանքներ են սկսել. Պենտագոն
Աշխարհ
Միացյալ Նահանգները և Իսրայելն սկսել են հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) Juniper Cobra («Գիհու կոբրա») համատեղ զինավարժանքները, որոնք նպատակամղված են բալիստիկ հրթիռներից սպառնալիքի դիմագրավման գործողությունների համակարգման կատարելագործմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ ռազմածովային ուժերի կապիտան Ջեֆ Դևիսը, դրանք անցկացվում են յուրաքանչյուր երկու տարին մեկ և այս անգամ կտևեն մինչև շաբաթվա վերջը: Ամերիկյան կողմից դրանց մասնակցում են 1,7 հազար զինծառայողներ և քաղաքացիական մասնագետներ:
Պենտագոնի ներկայացուցիչը նաև պատմել է, որ զինավարժանքների ընթացքում կօգտագործվի «համակարգչային սցենար, որը նախատեսում է այն մարտահրավերները, որոնք կարող են ծառանալ Իսրայելի առջև», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը