Իտալիան ԱՄՆ-ին թույլատրել է Սիցիլիայի ռազմակայանից անօդաչուներ ուղարկել ԻՊ-ի դեմ
Աշխարհ
Իտալիայի իշխանությունները համաձայնել են Սիցիլիայի Սիգոնելա ռազմակայանից ԱՄՆ-ի մարտական անօդաչու թռչող ապարատների ուղարկմանը՝ Աֆրիկայի հյուսիսում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումից ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերի պաշպանության համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իտալիայի պաշտպանության նախարարության մի աղբյուր:
Թույլտվությունը, որին ամերիկացի պետական պաշտոնյաները ձգտում էին հասնել մեկ տարուց ավելի, տարածվում է բացառապես պաշտպանական առաքելությունների վրա, նշում է գործակալությունը:
Սիգոնելան ՆԱՏՕ-ի հանգուցային ռազմակայանն է Սիցիլիայում, որտեղ ծառայում են շուրջ 2 հազար ամերիկացի զինվորականներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը