ԿԺԴՀ-ն Ռուսաստանից առաջ է անցել ամերիկացիների «գլխավոր թշնամիների» ցուցակում
Աշխարհ
Ամերիկացիները ԿԺԴՀ-ին համարել են «գլխավոր սպառնալիքը» ԱՄՆ-ի համար՝ երկրորդ տեղում դնելով Ռուսաստանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սրանք են հարցման արդյունքները, որոնք փետրվարի 22-ին հրապարակել է Գելլապ ամերիկյան հետազոտական ծառայությունը:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների 16 տոկոսը ԿԺԴՀ-ն համարել է Ամերիկայի «գլխավոր թշնամին»: Անցյալ տարի այդ կարծիքին էր 15 տոոկսը: Երկրորդ տեղում ամերիկացիները դրել են Ռուսաստանին՝ 15 տոկոս մեկ տարի առաջվա 18 տոկոսի դիմաց: Երրորդ և չորրորդ հորիզոնականներում են Իրանը և Չինաստանը՝ համապատասխանաբար 14 և 12 տոկոս: Այսպիսով, ԱՄՆ-ի «գլխավոր սպառնալիքների» առաջին քառյակը անփոփոխ է մնում վերջին երեք տարվա ընթացքում:
Ընդ որում, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ԿԺԴՀ-ի հավաքած ձայների 16 տոկոսն «առաջատարի» ամենացածր ցուցանիշներից մեկն է նման հարցումների անցկացման ողջ պատմության ընթացքում: Օրինակ, 2001 թվականին Իրաքը «գլխավոր թշնամի» էր համարել ամերիկացիների 38 տոկոսը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը