Էրդողանին վիրավորելու համար Թուրքիայի քաղաքացին դատի է տվել իր կնոջը
Աշխարհ
Թուրքիայի արևմուտքում՝ Իզմիր նահանգի բնակիչը հայց է ներկայացրել ընդդեմ իր կնոջ, ով, ըստ նրա, վիրավորել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրում է «Yeni Safak» թերթը:
Հայցվոր Ալի Դ.-ն որպես ապացույց է ներկայացրել իր կնոջ խոսքերի ձայնագրությունը, որոնք նա ասել է Էրդողանի հասցեին՝ հեռուստատեսությամբ վերջինիս ելույթներից մեկի ժամանակ:
«Ես դատական հայց կներկայացնեի ընդդեմ հորս, եթե նա վիրավորեր նախագահին»,- մեջբերում է թերթը հայցվորին:
Նշվում է, որ կինն իմանալով իր դեմ ներկայացրած ամուսնու հայցի մասին՝ ամուսնալուծության մասին դիմում է տվել:
Ավելի վաղ, Թուրքիայի քաղաքացիների դեմ, այդ թվում՝ լրագրողների, իշխանությունները տասնյակ դատական հայցեր են ներկայացրել՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով: Երկրի նախագահին վիրավորելու համար՝ թուրքական օրենքով նախատեսվում է տուգանք, կամ մեկից չորս տարվա ազատազրկում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը