Ադրբեջանի և Իրանի միջև ստորագրվել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր
Աշխարհ
Թեհրանում փետրվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիի միջև հանդիպումից հետո նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև փաստաթղթերի ստորագրության արարողություն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA-ն, ընդհանուր առմամբ ստորագրվել են 11 փաստաթղթեր:
Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրվել են արտակարգ իրավիճակների վերացման և նախազգուշացման մասին համաձայնագիր, մաքսային հարցերում փոխադարձ վարչական օգնության մասին համաձայնագիր, անասնաբուժության և կենդանիների առողջության ոլորտում համաձայնագիր, էլեկտրաէներգիայի վաճառքի մասին շրջանակային համաձայնագիր, երկու երկրների միջև երկաթուղային ճանապարհների միացման մասին շրջանակային համաձայնագիր, Աստարա (Ադրբեջան) - Աստարա (Իրան) երկաթուղային կամրջի շինարարության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր և այլն:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը