Կադիրովն անիծել է Ստալինին ու Բերիային
Աշխարհ
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը բռնագաղթի զոհերի հիշատակի օրը անիծել է Իոսիֆ Ստալինին և Լավրենտի Բերիային՝ չեչեն ժողովրդի տեղահանության համար: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում:
«72 տարի առաջ այս օրը Ստալինն արտաքսեց չեչեն և ինգուշ ժողովուրդներին: Գործողությունը ղեկավարում էր Լավրենտի Բերիան: Թող դարերով անիծյալ լինեն երկուսն էլ: Հայրենական պատերազմում միլիոնավոր զինվորներ և սպաներ էին զոհվում, իսկ Ստալինը չեչենների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար 120 հազար մարդ էր ուղարկել»,- գրել է Քադիրովը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը