Նեպալի լեռներում անհայտ կորել է 21 ուղևորներով ինքնաթիռը
Աշխարհ
Փոքր ինքնաթիռը, որում եղել է 21 մարդ, անհայտ կորել է այսօր առավոտյան Նեպալի լեռներում: Այս մասին հաղորդել է The Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին:
Այլ տվյալներով՝ Tara Air ավիաընկերության ինքնաթիռում եղել է 20-ից 23 մարդ՝ 17 կամ 20 ուղևոր և անձնակազմի երեք անդամ: Կան հաղորդումներ, որ նրանցից երկուսն օտարերկրացիներ են եղել, ևս երկուսը՝ երեխաներ:
Նշվում է, որ ինքնաթիռը թռիչքն իրականացրել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 7:50-ին, իսկ մոտ մեկ ժամ անց օդանավի հետ կապն ընդհատվել է:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում