Մահացել է Ֆիդել Կաստրոյի ավագ եղբայրը
Աշխարհ
Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի և ներկա նախագահ Ռաուլ Կաստրոյի ավագ եղբայրը՝ Ռամոն Կաստրոն, մահացել է 92 տարեկան հասակում, տեղեկացնում է LifeNews-ը:
Ռամոն Կաստրոյի մականունն էր «Մոնգո», նա Կուբայի հեղափոխության առանցքային դեմքերից մեկն էր: Ռազմական գործողություններին նա անմիջական մասնակցություն չի ունեցել, պատասխանատու է եղել զենքի մատակարարման համար, բենզինի դեֆիցիտի ժամանակ վառելիք է պատրաստել սպիրտից:
Երբ սկսվել է հեղափոխությունը, նա մնացել է տանը, որպեսզի խնամի ծնողներին և կառավարի ֆերման: Հեղափոխության հաղթանակից հետո՝ 1959 թվականին, Ռամոն Կաստրոն զբաղվել է գյուղատնտեսությամբ, պաշտոններ է զբաղեցրել Գյուղատնտեսության և շաքարի նախարարությունում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը