Վրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան
Աշխարհ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մարտին կայցելի Բաքու:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Գրուզիա Online»-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի գծով պետական կոմիտեի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ Վրաստանի նախագահը կմասնակցի մարտի 11-ին անցկացվելիք Բաքվի 4-րդ գլոբալ համաժողովին, որը պետք է նվիրվի «Դեպի բազմաբևեռ աշխարհ» թեմային և հակամարտությունների կանխարգելման գործում միջկրոնական երկխոսության դերի քննարկմանը, միգրացիայի, մուլտիկուլտուրիզմի և ինտեգրման, գլոբալ կառավարման հեռանկարների հարցերին:
Այցի ընթացքում Մարգվելաշվիլին ելույթ կունենա համաժողովում, ինչպես նաև հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում