Ռուսաստանը «գայթակղիչ» առաջարկ է արել Ուկրաինային
Աշխարհ
Մոսկվան Կիևին առաջարկել է հանել մեծ բեռների տարանցման սահմանափակումները:
Այս տեղեկատվությունն արդեն հաստատվել է Ռուսաստանի Տրանսպորտի նախարարության կողմից, սակայն ուկրաինական կողմից դեռևս պատասխան չի ստացվել:
Փետրվարի 11-ին Ռուսաստանում արգելված «Աջ սեկտորի» արմատականներն սկսել էին արգելափակել ռուսական ֆուռերը, իսկ ավելի ուշ Կիևն ամբողջությամբ արգելել էր իր տարածքով բեռնատարների տեղաշարժումը:
Ի պատասխան նման գործողությունների՝ Մոսկվան կանգնեցրել է ամբողջ Ռուսաստանով ուկրաինական համարներով ֆուռերի տեղաշարժումը: Անցյալ շաբաթ երկրները բոլոր բեռնատարների՝ անարգել վերադարձի վերաբերյալ համաձայնության են եկել, որոնց արգելվել էր տարանցումը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը