ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովն ուղղված է միգրանտների հոսքի նվազեցմանը. Տուսկ
Աշխարհ
Եվրոպական միություն-Թուրքիա գագաթնաժողովը, որը տեղի կունենա մարտի 7-ին' Բրյուսելում, ուղղված է միգրանտների դեռևս մեծ հոսքը դեպի ԵՄ նվազեցնելուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Առաջնորդները պայմանավորվել են, որ մեր համատեղ գործողությունների ծրագիրը Թուրքիայի հետ կմնա առաջնահերթություն և պետք է անել ամեն ինչ, որպեսզի այն հաջողվի: Դա նշանակում է, որ միգրանտների մեծ հոսքը, որին մենք դեռևս ականատես ենք, պետք է արագ նվազի: Այդ թվում, ես որոշել եմ մարտի 7-ին Թուրքիայի հետ կազմակերպել հատուկ հանդիպում»,- ասել է Տուսկը' Եվրախորհրդարանում ունեցած ելույթում:
Իր հերթին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ընդգծել է, որ խոսքը գնում է եվրախորհրդի նիստի մասին' ԵՄ 28 անդամ երկրների և թուրք գործընկերների մասնակցությամբ: Հանդիպման մասնակիցները, նրա խոսքով, կքննարկեն' ինչպես արագ և ամբողջությամբ իրականացնել Շենգենյան արձանագրությունը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը