Նեպալում ինքնաթիռի կործանման վայրում զոհվածների քսան մարմին է հայտնաբերվել
Աշխարհ
Նեպալում ինքնաթիռի կործանման վայրում զոհվածների քսան մարմին է հայտնաբերվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 25-ին հեռախոսով ՌԻԱ Նովոստիին հայտնել է Պոքարա քաղաքի օդանավակայանի ներկայացուցիչ Դիպակ Բարանը: «Գտնվել են զոհվածների քսան մարմիններ: Տեղում երկու ուղղաթիռ է աշխատում: Դրանք զոհվածների մարմինները տեղափոխում են Բանու, որտեղից այնուհետև կտեղափոխեն Պոքարա»,- ասել է նա:
Ավիաաղետի պատճառները դեռևս պարզվում են: «Աղետի պատճառները պարզվում են, կատարվում է հետաքննություն, առայժմ մենք ոչինչ ասել չենք կարող»,- հավելել է Բարանը:
Tara Airlines ավիաընկերության ոչ մեծ ինքնաթիռը փետրվարի 24-ի առավոտյան ռադարների էկրաններից կորել էր Նեպալի լեռներում: Օդանավը մեկնել էր Պոքարա քաղաքից և ուղևորվել Ջոմսոմ քաղաք: Ինքնաթիռում եղել է 23 մարդ, այդ թվում՝ քսան ուղևոր, ներառյալ երկու երեխա և անձնակազմի երեք անդամ: Ավելի ուշ օդանավի բեկորները հայտնաբերվել են Նեպալի արևմտյան մասի Նյագդիի շրջանում:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում