«Facebook»-ի նոր «լայքերը» Ավակովի հարյուրավոր կեղծ հետևորդներին ջրի երես են դուրս բերել
Աշխարհ
«Facebook»-ում, բացի սովորական «Like» կոճակից, մի քանի նոր «ռեակցիաներ» են հայտնվել: Նորարարությունը գաղտնազերծել է բազմաթիվ օգտահաշիվներ, որոնք օգտագործվել են Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի էջում «Like»-եր հավաքելու համար:
Ինչպես գրում է ուկրաինական «Վեստի»-ն, Ուկրաինայի նախարարի էջում՝ սովորական մեկ ու կես հազար «Like»-երի փոխարեն, այժմ հայտնվում է ընդամենը մոտ 300 դրական գնահատական: Նույնը տեղի է ունեցել նաև «Պյոտր Պորոշենկոյի Բլոկ» կուսակցությունից ժողպատգամավոր Սերգեյ Լեշչենկոյի էջում. ավելի քան հազար «Like»-երի փոխարեն՝ այժմ նա հավաքում է մոտ 700-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը