Դավութօղլուն Սիրիայում հրադադարը պարտադիր չի համարում իր երկրի համար
Աշխարհ
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ փետրվարի 27-ից Սիրիայում ուժի մեջ մտնող հրադադարը պարտադիր չէ Թուրքիայի համար, եթե վերջինիս անվտանգությանը սպառնալիք առաջանա. փոխանցում է LifeNews-ը:
«Հրադադարը Սիրիայի համար է, նրա սահմաններում գտնվող կողմերի համար: Մեր ազգային անվտանգությանը ցանկացած կողմից սպառնալիք առաջանալու դեպքում հրադադարը մեզ ոչ մի բան չի պարտավորեցնում: Նման իրավիճակում Թուրքիան ոչ ոքից թույլտվություն չի խնդրի, այլ կանի այն, ինչ հարկավոր է՝ որովհետև այս պահից հարցը դուրս է գալիս սիրիական խնդրի սահմաններից և դառնում է Թուրքիայի հարցը»,- ասել է Դավութօղլուն:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քուրդ աշխարհազորայինները չպետք է ներառվեն հրադադարի մասին համաձայնագրում, քանի որ Անկարան նրանց ահաբեկիչներ է համարում:
Հիշեցնենք՝ փետրվարի 22-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Կրակի դադարեցման ռեժիմը ուժի մեջ է մտնելու տեղական ժամանակով փետրվարի 27-ի կեսգիշերին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը