Թուրք արտահանողներին սնանկություն է սպառնում՝ ռուսական պատժամիջոցների պատճառով. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Ռուսական պատժամիջոցները մեծ հարված են հանդիսացել թարմ մրգերի և բանջարեղենի թուրքական արտահանման համար: Եթե այդ ոլորտը չստանա պետական աջակցություն, ապա նրան սնանկություն է սպառնում, գրում է թուրքական «Dunya» թերթը՝ հղում անելով Միջերկրական արտահանողների միության զեկույցի տվյալներին:
Զեկույցում նշվում է, որ 2016 թ. առաջին ամսվա ընթացքում, այսինքն, Թուրքիայից բանջարեղենի ու մրգերի ներմուծման վրա Ռուսաստանի կողմից դրված արգելքից հետո՝ նրանց արտահանման ծավալը 88%-ով նվազել է՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, իսկ արժեքը՝ 87%-ով: Ռուսաստանյան շուկան առանցքային է եղել թուրքական տնտեսության տվյալ ոլորտի համար:
Անկարայի՝ այլընտրանքային շուկաներ գտնելու փորձերը, որոնք կարող էին մեղմացնել ռուսական պատժամիջոցների հարվածը, արդյունքներ չեն տվել, ասված է զեկույցում: Հեշտացնել կորուստը հնարավոր է միայն կառավարության ուժեղացված աջակցության շնորհիվ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը