Վորկուտայի «Սևեռնայա» հանքահորում պայթյունի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
Աշխարհ
Կոմիում «Վորկուտաուգոլ» բաժնետիրական ընկերության «Սևեռնայա» հանքահորի հանքափորվածքում 780 մետր խորության վրա տեղի է ունեցել ընդերքային հարված, այդ պահին գետնի տակ եղել է 110 մարդ, վթարի վայրում՝ ենթադրաբար՝ ութ մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: Առաջին ժամերին հաջողվել է դուրս հանել 80 հանքագործի, որոնցից ութը դիմել է բժշկական օգնության, նրանցից չորսը հոսպիտալացվել են:
Չորս հանքագործ զոհվել է, նրանց մարմինները բարձրացվել են վեր: 26 հանքափորի ճակատագիր մնում է անհայտ: Փրկարարական գործողությանը ներգրավված է 364 մարդ և 70 միավոր տեխնիկա:
Կոմիում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել հանքահորում տեղի ունեցած պայթյունի պատճառով:
Արտակարգ պատահարի փաստով հարուցվել է քրեական գործ ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասով (հանքային, շինարարական կամ այլ աշխատանքներ կատարելիս անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշաբար հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան):


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում