ՌԴ-ին միանալու կատակի պատճառով` Լատվիայի բնակիչն ազատազրկման է դատապարտվել
Աշխարհ
6 ամիս ազատազրկման է դատապարվել Լատվիայի բնակիչ Մաքսիմ Կոպտելովը` նախկին խորհրդային հանրապետության`Ռուսաստանի Դաշնությանը միանալու քարոզչության համար: Այս մասին հաղորդում է Delfi պարբերականը:
2014 թվականի գարնանը Կոպտելովը avaaz.org կայքում միջնորդագիր է հրապարակել, որում առաջարկվում էր քվեարկել Ռուսաստանին` Լատվիայի անդամակցության օգտին: Լատվիայի իրավապահ մարմինները վերլուծել են փաստաթուղթը և եկել այն եզրակացության, որ այն պարունակում է կոչեր, որոնք սպառնում են պետության անկախությանը:
Մաքսիմ Կոպտելովը ձերբակալվել էր դեռևս մեկ տարի առաջ: Նրան սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում, հարկադիր աշխատանքներ, կամ տուգանք:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում