Էրդողանը զորք չի մտցնի Սիրիա. թուրք զինվորականները մերժել են նախագահին
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի`Սիրիայում ռազմական միջամտություն սկսելու ցանկությունը չի խրախուսվել զինվորականների կողմից: Երկրի պաշտպանության նախարարության աղբյուրները հավաստիացրել են լրատվամիջոցներին, որ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման` չեն մտնի Սիրիա: Թուրքիայի քաղաքական ղեկավարության և զինվորականների հնարավոր առճակատման մասին, գրում է ИА REGNUM կայքը:
2015 թվականի դեկտեմբերին ստեղծված «Ահաբեկչության դեմ իսլամական կոալիցիայի» մեջ ընդգրկված երկրների առաջնորդները, իրար հերթ չեն տալիս` հայտարարելով Սիրիայում ցամաքային ռազմական գործողություն սկսելու պատրաստակամության մասին: Ռազմատենչ հայտարարությունների առաջնորդները, անկասկած, սաուդցիներն են:
Նրանցից հետ չի մնում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստից անմիջապես հետո, որի ժամանակ, նրա առաջնորդի խոսքով պետք է որոշում կայացվեր՝ Սիրիա ներխուժման վերաբերյալ, անսպասելի հայտարարությամբ հանդես են եկել զինվորականները:
Սիրիայի տարածք թուրք զինվորականներին մտցնելու մասին տեղեկությունները, որոնք հրապարակվել են իշխանամետ ԶԼՄ-ների կողմից, և համապատասխան ազդանշանները, որոնք ուղարկել է Էրդողանը, հերքվել են Թուրքիայի Գլխավոր շտաբի կողմից: Գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ թուրքական բանակը ոտք չի դնի Սիրիայի տարածք`առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում