Ջոն Լենոնի այրին հիվանդանոց է տեղափոխվել
Աշխարհ
Հայտնի երաժիշտ Ջոն Լենոնի այրին՝ 83-ամյա նկարչուհի Յոկո Օնոն տեղափոխվել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ինչպես նշվում է, հոսպիտալացման պատճառը գրիպանման հիվանդությունն է:
Օնոյի ներկայացուցիչ Էլիոթ Մինցը լրագրողներին հայտարարել է, որ նկարչուհին ապաքինվում է: Այսօր արդեն նա դուրս կգրվի:
Ավելի վաղ, որոշ ԶԼՄ-ներ հայտնել են, որ Օնոյի մոտ կաթված է, ինչի պատճառով նա հիվանդանոց է ընկել: Սակայն, Մինցը հերքել է այս տեղեկությունը՝ ասելով, որ այն սուտ է:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը