Ահաբեկչական հարձակում՝ Մոգադիշոյում. կան զոհեր ու վիրավորներ
Աշխարհ
Մոգադիշոյում գտնվող հյուրանոցի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, ավելի քան 20-ը՝ վիրավորվել, հայտնում է Associated Press-ը:
Փետրվարի 26-ի երեկոյան գրոհայինները ներխուժել են SYL հյուրանոցի տարածք: Հյուրանոցի մուտքի մոտ մահապարտն ավտոմեքենա է պայթեցրել: Միևնույն ժամանակ, սպանվել է չորս զինյալ՝ չհաշված մահապարտը:
Դրա հետ մեկտեղ, հյուրանոցի տարածքից դուրս հայտնաբերվել է խաղաղ քաղաքացիների առնվազն ինը մարմին, ովքեր զոհվել են այդ ահաբեկչական հարձակման հետևանքով:
Բացի այդ, հյուրանոցի վրա հարձակումից կարճ ժամանակ անց՝ մարդաշատ այգում պայթուցիկ սարք է գործի դրվել: Զոհերի թիվը դեռևս հայտնի չէ:
Հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ բուժօգնության է դիմել 21 վիրավոր:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը