Կոկո Շանելը՝ նացիստների գործակալ (լուսանկար)
Աշխարհ
Լեգենդար ֆրանսիացի դիզայներ Կոկո Շանելը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է նացիստների գործակալ: Այս մասին են վկայում Ֆրանսիայի հատուկ ծառայությունների մարտի 16-ին հրապարակված արխիվները. հաղորդում է Associated Press-ը:
Կոկո Շանելի անունը հիշատակվում է հազարավոր այլ գործակալների թվում, որոնց դոսյեն պահպանվել է Փարիզից արևելք գտնվող Վենսեն ամրոցում: Դրանում կա գրառում այն մասին, որ 1942-1943թթ. նա եղել է «բարոն Հանս Գյունտեր ֆոն Դինկլագի սիրուհին ու գործակալը», ով 1935-ին զբաղեցնում էր Ֆրանսիայում Գերմանիայի դեսպանատան կցորդի պաշտոնը:
Նշվում է, որ Կոկո Շանելը համարվել է Գերմանիայի ռազմական հետախուզության և հակահետախուզության գործակալ: Բացի այդ, գերմանացիները կարող էին նրան տեղեկատվության պոտենցիալ աղբյուր համարել, իսկ ինքն անձամբ այդ մասին կարող էր չիմանալ:



















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը