Քերին և Լավրովը քննարկել են Սիրիայի իրադրության կարգավորման գործընթացը
Աշխարհ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրադրության կարգավորման գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 16-ին հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին՝ նշելով, որ նրանց միջև զրույցը կայացել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի Մոսկվա ուղևորության նախաշեմին:
Ռուս պաշտոնակցի հետ խոսակցության ընթացքում «ԱՄՆ-ի պետքարտուղարը նշել է Սիրիայում քաղաքական անցման գործում առաջընթացի հասնելու խիստ անհրաժեշտությունը»,- հավելել է Քիրբին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը